Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամների հետ


Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամների հետ։

Հանդիպման ընթացքում կուսակցության անդամները ներկայացրել են երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ քաղբանտարկյալներից մինչև արտագաղթ:

«Ներկայացվեց նաև ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝ կուսակցության տեսլականը։ Իր դիրքորոշման ու պատկերացումների մասին խոսեց նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում», - ասված է «Ժառանգության» գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ անցած շաբաթավերջին Արմեն Սարգսյանը հանդիպել էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար և հանդիպումներ է ունենում խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի ու Սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի չորրորդ նախագահին Ազգային ժողովը կընտրի մարտի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG