Մատչելիության հղումներ

32 ռուս մարզիկներ վիճարկում են Փհենչհանի Օլիմպիադային իրենց մասնակցության արգելքը


Շվեյցարիա - Երկրպագուն ծածանում է Ռուսաստանի դրոշը ՄՕԿ-ի կենտրոնակայանի դիմաց, Լոզան, 5-ը դեկտեմբերի, 2017թ․

Ռուսաստանցի 32 մարզիկներ դիմել են Շվեյցարիայի Դաշնային դատարան և Սպորտի արբիտրաժային դատարան՝ վիճարկելու 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին իրենց մասնակցությունն արգելելու հարցը։ Այդ մասին հայտարարվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 132-րդ նստաշրջանում:

Միջազգային օլիմպիական կոմիտեն Հարավային Կորեայում այս շաբաթ մեկնարկող Օլիմպիական խաղերին չի հրավիրել մի շարք առաջատար ռուսաստանցի մարզիկների։ Օլիմպիական խաղերին ընդհանուր առմամբ հանդես կգան 168 ռուսաստանցի մարզիկներ, թեև Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն հայտ էր ներկայացրել 500-ի համար։

Հիշեցնենք՝ ՄՕԿ-ը արգելել է Ռուսաստանի հավաքականին մասնակցել Փհենչհանի ձմեռային Օլիմպիադային` «հակադոպինգային համակարգում կատարված շարունակական և աննախադեպ կեղծիքների պատճառով», և ռուսաստանցի մարզիկները կկարողանան մասնակցել Օլիմպիադային միայն ՄՕԿ-ի հրավերի դեպքում, ոչ թե Ռուսաստանի, այլ չեզոք՝ Օլիմպիական դրոշի ներքո։

Հիշեցնենք նաև, որ անցած շաբաթ Սպորտի արբիտրաժային դատարանը բավարարել է 28 ռուս մարզիկների վերաքննիչ բողոքն ու չեղարկել ՄՕԿ-ի որոշումը, որով նրանք ցմահ զրկվել էին Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Այդ մարզիկներից 15-ի մասնակցությունը առաջիկա Օլիմպիական խաղերին, այդուհանդերձ, ՄՕԿ-ը մերժեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG