Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ, Լարսը բաց է․ ԱԻՆ


Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված բեռնատարներ, արխիվ
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված բեռնատարներ, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Երեկ ժամը 11-ին Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 279 բեռնատար ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG