Մատչելիության հղումներ

ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատում ստեղծվել է խաղաղապահ դասակ


Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում 2018 թ. հունվարի 6-ից ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին, հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը:

«Խաղաղապահ դասակը կազմված է հետաքննչական, զինավտոտեսչության և պարետային ծառայության խմբերից: Նորաստեղծ խաղաղապահ դասակը համալրելու նպատակով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարում է մրցույթ: Համալրման համար առաջնահերթությունը կտրվի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, երկու և ավել օտար լեզուների տիրապետող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներին:

Դասակում ընդգրկված յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա կայուն և բարձր վարձատրությանը զուգահեռ անցնել համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև առաքելությունների իրականացման, փորձի փոխանակման միջոցով ամրապնդել ու զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները»,- նշվցած է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հայկական զինստորաբաժանումները ՆԱՏՕ-ի հետ գործակցության շրջանակներում խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG