Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ՔԿ ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զիծառայող, 1992 թ. ծնված Մհեր Զիրոյանի մահվան հանգամանքները:

«Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ ԼՂ ՊՆ-ն հաղորդել էր «դժբախտ պատահարի հետևանքով» զինծառայողի մահվան մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG