Չնայած Համաշխարհային բանկի՝ այս տարվա հուլիսին ներկայացրած վերլուծության մեջ նշվում էր, թե Հայաստանում տնտեսական զարգացման մոդելը իրեն սպառել է, սակայն տարեվերջին բավական դրական ցուցանիշներ են արձանագրվել:
Մասնավորապես, Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, այս տարվա հունվար-նոյեմբերին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7․3 տոկոսով: Արդեն իսկ կանխատեսումներ կան, որ այս տարի տնտեսական աճը կկազմի նույնիսկ ավելի քան 7 տոկոս․ սա ռեկորդային ցուցանիշ է անցած հինգ տարիների համեմատ:
Այս ցուցանիշների մասին է զրույցը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերի՝ Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանի և տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի հետ: