Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին և կենցաղային պայմաններին:
Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, նույն օրը Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի հարավային թևում ընդլայնված խորհրդակցություն էանցկացրել այնտեղ իրականացվող և նախատեսվող ծրագրերի շուրջ:
ԼՂ նախագահը կարևորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: