Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ


«Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ», - տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

«ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են էներգետիկայի, առողջապահության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով այդ համատեքստում փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև», - ասված է հաղորդագրությունում:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG