Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ն հերքում է խաղաղ բնակավայրերի գնդակոծման մասին Բաքվի պնդումները


ԼՂ ՊԲ հրետանավորը առաջնագծում, արխիվ
ԼՂ ՊԲ հրետանավորը առաջնագծում, արխիվ

ԼՂ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պնդումները, թե ղարբաղյան զինստորաբաժանումները խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետերից գնդակոծել են ադրբեջանական բնակավայրեը:

«Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն օր տարածվող միօրինակ ու միապաղաղ հաղորդագրությունները, ինչպես նաև դեկտեմբերի 8-ի տեղեկատվությունը, թե իբր արցախյան բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետերից կրակ է վարել Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը, իսկ առաջնագծում հակառակորդի հետագա սադրանքների դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»,- նշված է ԼՂ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը հհայտնում է նաև, որ դեկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG