Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Մարի Էլ հանրապետությունում խոշոր ավտովթարի հետևանքով 15 մարդ է զոհվել


Ռուսաստան, Մարի Էլ - Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները վթարի վայրում, 16-ը նոյեմբերի, 2017թ․
Ռուսաստան, Մարի Էլ - Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները վթարի վայրում, 16-ը նոյեմբերի, 2017թ․

Ռուսաստանի Մարի Էլ հանրապետությունում երեկ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, ևս 4 հոգի՝ այդ թվում երեխաներ, գտնվում են ծանր վիճակում:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Յոշկար Օլա-Կոզմոդեմյանսկ ավտոմայրուղու վրա: Mercedes Sprinter երթուղային տաքսին, որում 20 ուղևոր կար, բախվել է վառելափայտով բարձված բեռնատարին և երթևեկելի գոտուց դուրս շպրտվել: Հաղորդվում է, որ վթարի պահին ձյուն է տեղացել, և տեսանելիությունը ճանապարհին խիստ սահմանափակ է եղել:

Նոյեմբերի 17-ը Մարի Էլում սգո օր է հայտարարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG