Ռուսաստանը և Վենեսուելան պարտքի վերակառուցման գործարք են ստորագրել, որի համաձայն՝ Կարակասը 10 տարվա ընթացքում կվճարի Մոսկվային 3.15 միլիարդ դոլար:
Ըստ Ռուսաստանի ֆինանսների նախարարի՝ առաջին 6 տարիներին վճարները նվազագույն չափով կհաշվարկվեն, քանի որ հարավամերիկյան այս երկիրը շարունակում է մնալ տնտեսական և ֆինանսական ճգնաժամի մեջ: