Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն ուսումնասիրում է 7-ամյա դպրոցականի նկատմամբ բռնության ահազանգը


Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի վերաբերյալ հրապարակումների առնչությամբ: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, նշված դպրոցի առաջին դասարանի աշակերտ, յոթնամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի նկատմամբ երեք համադասարանցիները զուգարանում բռնություն են կիրառել, ծեծել, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, մկրատով կտրել թարթիչերը, ինչի հետևանքով Մարիոս–Արտյոմը վնասվածքներ է ստացել:

Նրա մայրը՝ Մարինե Սարգսյանը պատրաստվում է դիմել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG