Ուզբեկստան կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։
«Կողմերը հատկապես շեշտել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ այդ համատեքստում ընդգծելով համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն ու արդյունավետ գործունեության ծավալումը», - ասված է Հայաստանի կառավարության լրատվական վարչության հաղորդագրությունում
Ուզբեկստան այցի շրջանակում, Կարապետյանը նաև այցելել է Տաշքենդի հայկական Սուրբ Փիլիպոս եկեղեցի ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կարեն Կարապետյանը Ուզբեկստանում մասնակցում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։