Մատչելիության հղումներ

Շփման գծում իրավիճակը այս շաբաթ հարաբերական հանգիստ է եղել․ ՊԲ


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ շփման գծում լարվածությունն աճել է: Ըստ ԼՂ ՊԲ հաղորդագրության, անցյալ շաբաթվա ընթացքում հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել էր նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG