Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Հովհաննիսյանին Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար նշանակելու մասին, նստավայրը` Բրյուսել:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Եդիգարյանն ազատվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից:
Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: