Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈւ ԳՇ պետը Գերմանիայում համաժողովի է մասնակցում


ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյան, արխիվ
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյան, արխիվ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցում է հոկտեմբերի 25-27-ը անցկացվող եվրոպական պետությունների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին:

Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ 39 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող համաժողովը միտված է Եվրոպայի անվտանգության փոփոխվող միջավայրի և ծառացած ռազմավարական մարտահրավերների, համատեղ զորավարժությունների կազմակերպման, անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի և այլ արդիական հարցերի քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG