Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Հունաստանում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը համատեղության կարգով նշանակվել է դեսպան Կիպրոսում և Սերբիայում (նստավայրը` Աթենք):
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը այսօրվա մեկ այլ հրամանագրով Մեքսիկայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանին համատեղության կարգով նշանակել է դեսպան Գվատեմալայում (նստավայրը` Մեխիկո):