Մատչելիության հղումներ

Անթույլատրելի է, որ ՄԻԵԴ որոշումների համար տեղացի դատավորներն էլ պատասխանատվություն կրեն. Դավիթ Հարությունյան


Անթույլատրելի է, որ Եվրոպական դատարանի որոշումների համար տեղացի դատավորներն էլ պատասխանատվություն կրեն։ Այդ մասին հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցի, թե համամի՞տ է, որ ՄԻԵԴ (Մարդու իրավուքների եվրոպական դատարան) որոշումների համար տեղացի դատավորներն էլ պատասխանատվություն կրեն։

«Ընդհանրապես պատասխանատվություն կրում ենք բոլորս։ Եթե նկատի ունեք պատասխանատվություն ֆորմալ առումով, ո՛չ, դա անթույլատրելի մոտեցում է։ Հենց դատական իշխանության առանձնահատկությունն է, փիլիսոփայությունն է դա, որ դատավորն իր գրպանից չպետք է վճարի։ Երկրում ստեղծվում է դատական համակարգ եռաստիճան, դատական համակարգ՝ համապատասխան գործընթացներով, որը պետք է ամեն ինչ անի, որ հասցնի պատշաճ արդարադատության իրականացման, և եթե այդտեղ սխալ կա՝ այդ համակարգում, դրա պատասխանատուն առաջին հերթին դատավորը չէ», - ասաց նախարարը։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ հարկատուն է վճարում, Հարությունյանն այսպես արձագանքեց. - «Երկիրը, շատ ճիշտ եք ասում՝ երկիրը։ Դրա համար երկիրը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ապահովի ավելի որակյալ արդարադատություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG