Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պարգևատրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին


Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է իր ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին մասնակցելու նպատակով:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին, ում ծննդյան օրվա առթիվ օրերս շնորհավորական ուղերձ էր հղել:

Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահ Սերժ Սարգսյանը Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG