Մատչելիության հղումներ

Երթևեկության փոփոխություններ Երևանի Գայի-Մոլդովական և Տերյան-Կորյուն խաչմերուկներում


Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա Երևանում, արխիվ
Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա Երևանում, արխիվ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով օգոստոսի 19-ից Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում, նշված է հաղորդագրությունում, աջ շրջադարձով Մոլդովական փողոցից դեպի Գայի պողոտա՝ Աճառյան պողոտայի ուղղությամբ, և Տերյան փողոցից դեպի Կորյունի փողոց՝ Մաշտոցի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG