Մատչելիության հղումներ

«ԻԼ-76»-ը Խոսրովի անտառում հրդեհաշիջման 7-րդ և 8-րդ թռիչքներն է իրականացրել


ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76»-ը թռիչք է կատարում դեպի Խոսրովի անտառ, 15-ը օգոստոսի, 2017թ․
ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76»-ը թռիչք է կատարում դեպի Խոսրովի անտառ, 15-ը օգոստոսի, 2017թ․

Այսօր ժամը 8:33 ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման յոթերորդ, իսկ 13:53՝ ութերորդ թռիչքը: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Հաղորդագրության համաձայն՝ ժամը 13:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 75 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, Հայաստանի պաշտպանության նախարարության 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ԱԻՆ-ը հայտնել էր, որ Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կիլոմետր պարագծով հրդեհից 13.5 կիլոմետր պարագիծը մեկուսացվել և մարվել է, աշխատանքներ են իրականացվում մնացած 2.5 կիլոմետր պարագիծը մարելու ուղղությամբ: Ժամեր անց էլ ԱԻՆ-ը հաղորդեց, որ Խոսրովի անտառում առկա է 4-5 ծխացող օջախ, կատարվում է հրդեհաշիջում:

Ռուսաստանի ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան է ժամանել երկուշաբթի երեկոյան և երեկ վեց հրդեհաշիջող թռիչք է իրականացրել: Ըստ նախնական պլանավորվածության, այն պետք է 2 թռիչք և 2 ջրալցում իրականացներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG