Մատչելիության հղումներ

Օգոստոսի 15-ի, ժամը 12:00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ Ռուսաստանի ԱԻ նախարարության տրամադրած «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է հրդեհաշիջող 4 թռիչք արգելոցի տարածքում՝ ջրատարների միջոցով լիցքավորվելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:

Ներկայումս օդանավը պատրաստվում է 5-րդ թռիչքին:

Նշենք, որ ինքնաթիռը Հայաստան է ժամանել երեկ։ Ըստ նախնական պլանավորվածության, այն պետք է 2 թռիչք և 2 ջրալցում իրականացներ:

Խոսրովի արգելոցում հրդեհը բռնկվել է օգոստոսի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG