Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանատները տնտեսական գործունեության հաշվետվություն կներկայացնեն


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի դեսպանների դիվանագիտական կորպուսի հաշվետվության մեջ ներառվելու է տնտեսական բաղադրիչը, ձևավորվելու են երկրների ռանգավորման հայտանիշներ՝ ըստ ծավալների, հետաքրքրությունների ու հեռանկարների, և տարեվերջին ներկայացվելու են բոլոր հաշվետվությունները: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով կառավարությունը հաստատել է երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը սահմանելու և օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները:

Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ կա նաև առանձնացված երկրների մեկնարկային ցանկ, որոնց մասով հատուկ ուշադրություն է լինելու, և այդ ցանկը ենթակա է ընդլայնման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG