Մատչելիության հղումներ

Lexus-ի վարորդը կալանավորվել է Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու մեղադրանքով․ ՔԿ


Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդին:

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հուլիսի 21-ին ժամը 22:10-ի սահմաններում Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկելԿապանի 9-ամյա բնակչուհուն, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է, իսկ վարորդը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ», և 244-րդ հոդվածի՝ «ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը», հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեքենայի վարորդի ինքնությունը, ով 26-ամյա երիտասարդ է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Lexus-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG