Մատչելիության հղումներ

Բուհերում ուսանողներին այսօր պետք է տալ ունիվերսալ հմտություններ. կրթության ոլորտի փորձագետ


Կրթական համակարգում անհրաժեշտ են այնպիսի բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան ուսանողներին բուհերում ստանալ ունիվերսալ հմտություններ, այսօր «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«ԵՊՀ շրջանավարտների հետ հարցում էր անցկացվել և մոտ 17 տոկոսն էր ասել, որ իր մասնագիտությամբ է աշխատում։ Այստեղից պետք է հետևություն անել, որ ուսանողներին բուհերում պետք է տալ ունիվերսալ հմտություններ, այնպիսի հմտություններ, որ հետագայում այդ ուսանողներն ինչ էլ աշխատեն պատրաստ լինեն դրանց կատարմանը», - ասաց փորձագետը՝ շարունակելով. - «Առաջիկա տարիներին սպասվում են ավելի վտանգավոր զարգացումներ ամբողջ աշխարհում, խնդիրն այն է, որ այսօր աշխատաշուկայում առկա աշխատանքների մի զգալի մասը առաջիկա 10-20 տարում վերանալու են, այսինքն՝ ինչ-որ իմաստով էս էրեխեքը հիմա անորոշ աշխարհի են պատրաստվում և առաջիկայում անելու են աշխատանքներ, որոնք այսօր դեռ գոյություն չունեն։ Հիմա, հետևաբար, խնդիրն ավելի բարդ է, քան գործող աշխատաշուկայի համար կադրեր պատրաստելը, նաև դեռևս ձևավորվող աշխատաշուկայի համար պետք է պատրաստենք և այստեղ շատ անելիք կա»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ասյտեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG