Մատչելիության հղումներ

Հուլիսի 26-ից 28-ը կանխատեսվում է 38-ից 40 աստիճան տաքություն, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ հուլիսի 24-ից 25-ը հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն այդ օրերին կնվազի 2-ից 3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության, հուլիսի 26-ից 28-ը տեղումներ չեն լինի: Այդ օրերին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38-ից 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Օդի միջին օրական ջերմաստիճանն, ըստ ԱԻՆ հաղորդագրության, այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG