Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան բանակցությունների է հրավիրում Հյուսիսին՝ հրթիռային մի շարք փորձերից հետո


Հարավային Կորեայի պաշտպանության փոխնախարար Սու Չու-սուկը բանակցությունների կոչ է անում

Հարավային Կորեան առաջարկել է բանակցություններ անցկացնել Հյուսիսային Կորեայի հետ և դադարեցնել թշնամական գործողությունները սահմանին:

«Մենք առաջարկում ենք հուլիսի 21-ին՝ Տոնտգիլակում, բանակցություններ անցկացնել Հյուսիսի հետ տարածաշրջանում լարվածությունը բարձրացնող թշնամական գործողությունները դադարեցնելու նպատակով», - այսօր հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության փոխնախարար Սու Չու-սուկը:

Հարավային Կորեայի այս հայտարարությունը հնչում է Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված մի շարք հրթիռային փորձարկումներից հետո: Այս փորձարկումները էլ ավելի են սրել Հյուսիսի հարաբերությունները Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ, ինչպես նաև քննադատության արժանացել բազմաթիվ պետությունների կողմից:

Տոնգիլակը շինություն է Հյուսիսի և Հարավի միջև ստեղծված ապառազմականացված գոտում գտնվող Փանմունջոմ գյուղում, որը օգտագործվել է երկու պետությունների միջև նախկին բանակցությունների համար:

Երկու պետությունների միջև վերջին անգամ նմանօրինակ բանակցություններ վարվել են 2015 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG