Մատչելիության հղումներ

Իրանը հրապարակել է 10 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացու անունը


Իրանը հրապարակել է ԱՄՆ քաղաքացու անունը, ով 10 տարվա ազատազրկման է դատապարտվել լրտեսության համար․ վերջինս Փրինսթոնի համալսարանի 37-ամյա գիտաշխատող Շիուե Վանգն է:

Իրանական պաշտոնական «Միզանօնլայն» գործակալության տվյալներով, Վանգը ձերբակալվել է 2016-ի օգոստոսին՝ Իրանից հեռանալու փորձ կատարելիս: Գործակալությունը նշում է, որ ամերիկացի հետազոտողը փորձել է ամերիկյան և բրիտանական կազմակերպությունների՝ այդ թվում Փրինսթոնի, ԱՄՆ պետդեպարտամենտի, Հարվարդի համալսարանի և Պարսկական հետազոտությունների բրիտանական ինստիտուտի համար մի շարք «գաղտնի նյութեր է հավաքել»: «Միզանօնլայն»-ի հաղորդագրությունում նաև նշվում է, որ Վանգը թվային արխիվի է վերածել շուրջ 4,500 փաստաթուղթ, որոնք վերցված են եղել հետազոտական և մշակութային արխիվներից, ինչպես նաև պետական կազմակերպությունների գրադարաններից:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն տարածել, նշելով, որ հետևում են Շիուե Վանգի հետ կապված տեղեկատվությանը: - «Մենք կոչ ենք անում անմիջապես ազատ արձակել Իրանում անարդարացիորեն ազատազրկված ԱՄՆ քաղաքացիներին և թույլ տալ նրանց վերադառնալ իրենց ընտանիքների գիրկը», - ասված է Պետդեպի հայտարարությունում:

Հունվարին Թեհրանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ շուրջ 70 «լրտեսներ» իրենց պատիժն են կրում Թեհրանի բանտերում:

Հոկտեմբերին էլ ամերիկա-իրանական բիզնես խորհրդատու Սիամակ Նամազին և նրա 80-ամյա հայրը՝ Բաքեր Նամազին՝ ՅուՆԻՍԵՖ-ի նախկին պաշտոնյան, դատապարվեցին 10 տարվա ազատազրկման «լրտեսության և ամերիկյան կառավարության հետ համագործակցելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG