Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ․ «Պատիվ ունեմ» ծրագրում չեն ընդգրկվի 2017-ի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները


ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկը, արխիվ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկը, արխիվ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրում, որով Հայաստանի քաղաքացիական ԲՈւՀ-երում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկվում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը 2-4-րդ կուրսերում, անկախ ներկայացված դիմումներից, չեն ընդգրկվի 2017 թվականի ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները: Ծրագրում կընդգրկվեն այս տարվա ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն` 010 294573 հեռախոսահամարով, ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG