Մատչելիության հղումներ

Ամառային զորակոչի օրինականության ապահովման նպատակով ստեղծվել է հանձնաժողով


Հայկական ԶՈւ ստորաբաժանում, արխիվ

2017 թվականի ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար հանձնաժողովի նիստերը կանցկացվեն նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում՝ Երևան, Մոսկովյան 5, յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10-18-ը, հեռախոս՝ 010523482: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են բոլոր աշխատանքային օրերին:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG