Մատչելիության հղումներ

Թաթոյանը և Մուժնիեկսը քննարկել են ազատազրկման վայրերում խոշտանգումների կանխարգելման աշխատանքները


Ազատազրկման վայրերում, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքն են քննարկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը երեկ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ ներկայացվել են նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները, անդրադարձ է եղել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված գործառույթներին, կարևորվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG