Մատչելիության հղումներ

Ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը 80 տարեկան է


Երվանդ Ղազանչյան, արխիվ
Երվանդ Ղազանչյան, արխիվ

Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Թատերական գործիչների միության վարչության նախկին նախագահ Երվանդ Ղազանչյանն այսօր դարձավ 80 տարեկան:

Երվանդ Ղազանչյանը տասնյակ հանրահայտ բեմադրությունների հեղինակ է, 1970 թվականից ի վեր ղեկավարել է տարբեր հեղինակավոր թատերական կոլեկտիվներ, այդ թվում՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները: Հայաստանի թատերական գործիչների միությունը գլխավորել է 1995-ից մինչև 2007 թվականը, երբ վարչության նախագահ է ընտրվել նրա որդին՝ Հակոբ Ղազանչյանը, որն էլ ղեկավարում է միությունը մինչ օրս:

Հոբելյանի կապակցությամբ ճանաչված արվեստագետին շնորհավորական ուղերձներ են հղել նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Դուք հայ թատրոնի երախտավորներից եք, ստեղծագործական հարուստ և բովանդակալից ճանապարհ անցած արվեստագետ, որի կյանքն ու գործը թատերարվեստին նվիրված ծառայության փայլուն դրսևորում է: Քաղաքացու և մտավորականի, սիրված և գնահատված արվեստագետի բարձր առաքելությամբ Դուք շարունակում եք արարել, լույս ու լավատեսություն պարգևել հանդիսատեսին՝ քարոզելով բարության և մարդասիրության անանց արժեքները», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG