Մատչելիության հղումներ

ԱԱԾ․ «Հրազդան» մարզադաշտում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է


Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ իր աշխատակիցները հայտնաբերել են երկուշաբթի օրը նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձին:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը` առավոտյան ժամը 06:05-ին, ՀՀ քաղաքացի, 1988թ. ծնված Սարգիս Սուրենի Սարիբեկյանը Երևան քաղաքից զանգահարել է ոստիկանության «1-02» հեռախոսահամարին և հայտնել, թե իբր «Հրազդան» մարզադաշտում ռումբ կա տեղադրված», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնելով, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է (Քրեական օրենսգրքի 259 հոդված), ԱԱԾ-ն տեղեկացնում է․ - «Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխան իրավական ընթացակարգեր իրականացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG