Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԱԾ տնօրենը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ նիստին


ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյան, արխիվ

Այսօր Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն, գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միջազգային փոխադրամիջոցների անվտանգության ապահովման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման և համագործակցության այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG