Մատչելիության հղումներ

Բրանդենբուրգի մշակույթի նախարարը կժամանի Հայաստան, առաջինը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Այսօր Հայաստան է ժամանում Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի մշակույթի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ժամանումից հետո պատվիրակության առաջին այցելությունը լինելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ապա՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Քառօրյա այցի ընթացքում նախարարներ Մարտինա Մյունխի և Արմեն Ամիրյանի մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Պրուսական դղյակներն ու այգիները» լուսանկարչական ցուցահանդեսը։

Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի հետ համագործակցության սկիզբը դրվել է 2016 թվականի մարտին։ Նախագահ Սերժ Սարգսյանի Գերմանիա պաշտոնական այցի ընթացքում երկու նախարարությունների միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում խորացված համագործակցության հուշագիրը:

Հիշեցնենք, Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG