Մայիսի 21-ին և լույս 22-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 750 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում: