Մատչելիության հղումներ

Երկրաշարժեր՝ Չինաստան-Տաջիկստան սահմանին և Ադրբեջանում. ՀՀ ԱԻՆ


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 01:58-ին սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ Չինաստան-Տաջիկստան սահմանային գոտում, Կաշգար քաղաքից 215 կմ հարավ-արևմուտք։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7 բալլ:

Ըստ նախարարության, այսօր տեղական ժամանակով ժամը 07:23-ին ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաև Ադրբեջանում, Շիրվան քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալլ:

Այսօր ՏԱՍՍ գործակալությունը հաղորդեց, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդեբիլ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել։

Ավերածություներ են եղել նաև Պարսաբադ, Բիլե Սավար, Գերամի Մողան բնակավայրերում, փրկարարներն արդեն մեկնել են դեպքի վայր։

Ըստ աղբյուրի, էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG