Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին


Հայաստանի և Իրանի նախագահները, արխիվ
Հայաստանի և Իրանի նախագահները, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և համբերություն, իսկ վիրավորներին և տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG