Մատչելիության հղումներ

Ստեղծվել է ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման հանձնաժողով


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հանձնաժողովի նախագահը վարչապետ Կարեն Կարապետյանն է:

Հանձնաժողովին հանձնարարվել է` երկամսյա ժամկետում մշակել և նախագահի հավանությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG