Մատչելիության հղումներ

Ժամանակ առ ժամանակ՝ անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի


Այսօր և ապրիլի 22-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, ապրիլի 20-ին` հատկապես օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում: Ապրիլի 21-ին, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում այսօր և ապրիլի 22-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում, ապրիլի 20-21-ը, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG