Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ-պաշտոնական ձևաչափով հանդիպմանը


Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ-պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմական-ռազմավարական իրավիճակին վերաբերող հարցեր, ընդունվել են մի շարք լրացուցիչ կարգադրություններ՝ անվտանգության սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ:

Նշենք, որ 2017 թվականի մայիսի 2-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում են կայացրել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգևատրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության 1-ին կարգի նշանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG