Մատչելիության հղումներ

Հայաստանում Մոնղոլիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Բանզրագչ Դելգերման (նստավայրը՝ Մոսկվա):

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և հույս է հայտնել, որ Մոնղոլիայի դեսպանի նշանակմամբ հայ-մոնղոլական միջպետական հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն: Հանրապետության նախագահը այդ համատեքստում կարևորել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում ջանք չի խնայի վերականգնելու Հայաստանի և Մոնղոլիայի միջև եղած ավանդական լավ հարաբերություններն ու նոր ուղիներ գտնելու փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, հումանիտար և այլն, զարգացնելու փոխգործակցությունը:

Մոնղոլիայի դեսպանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության շուկայով և հույս է հայտնել, որ այդ միության անդամ Հայաստանը կաջակցի համագործակցության հաստատման ուղղությամբ Մոնղոլիայի ջանքերին:

Հանդիպման ժամանակ դեսպան Դելգերման նաև շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում օրերս անցկացված խորհրդարանական հաջող ընտրությունների կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG