Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարը վաղը կժամանի Հայաստան


Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն, արխիվ

Ապրիլի 11-ից 12-ն արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, նախատեսված են Միխեիլ Ջանելիձեի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Վրաստանի արտգործնախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ապրիլի 11-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց արդյունքներով Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG