Ինչպես անցած գիշեր, առաջիկա գիշերը ևս՝ ապրիլի 7-ի ժամը 22-ից մինչև ապրիլի 8-ի լուսաբաց, Երևանի Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար ամբողջությամբ փակ կլինի՝ ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված: Այդ մասին հաղորդում է քաղաքապետարանը՝ առաջարկելով վերոհիշյալ վարչական շրջաններ գնալու համար օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում: