Մատչելիության հղումներ

«Ելք»-ի վստահված անձանց հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել Արթուր Այվազյանին


Մարտի 31-ին, ուշ երեկոյան Երևանի Սվաճյան ու Անդրանիկ փողոցների խաչմերուկում «Ելք» դաշինքի վստահված անձանց նկատմամբ տեղի ունեցած զինված հարձակման մասին ահազանգի առնչությամբ հարուցված քրեական գործով ապրիլի 3-ին Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG