Մատչելիության հղումներ

ՔԿ-ում ստացվել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող 13 հաղորդում


ՔԿ հաղորդմամբ, ժամը 14:30-ի դրությամբ, ստացվել է 13 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

«Նյութերը հիմնականում վերաբերում են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն͵ բաց քվեարկության͵ վստահված անձանց և լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն։ Ստացված բոլոր նյութերի հիման վրա՝ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG