Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի, հավարտ Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Մայր Աթոռում Սուրբ Պատարագը սկսվում է ժամը 11-ին: