Մատչելիության հղումներ

Օմբուդսմենն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդին:

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հիմնահարցեր:

Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի սահմանադրական օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Իր հերթին Քենթ Հարսթեդը, խոսելով իր՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) նախագահի թեկնածության մասին, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր առաջնահերթություններից է, ուստի շարունակելու է ակտիվ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ: Նա բարձր է գնահատել Պաշտպանի դերն ու կատարած աշխատանքները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG