Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությունը


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Երեկ Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության պլանավորման և քաղաքականության դիրեկտորիատի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում կայացել են բրիգադի գեներալ Դեսկինսի հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, պաշտպանական բարեփոխումներին, «Հրամանատրում առաջադրանքով» ղեկավարման հայեցակարգի իրականացմանը, Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին, պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այսօր նախատեսվում է պատվիրակության այցը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ` ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ իրականացվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման խորացված դասընթացի անցկացման ընթացքին ծանոթանալու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG