Մատչելիության հղումներ

Դանակահարություն Վանաձորում. կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորում երկու անձի դանակահարության՝ էական նշանակության ունեցող մի շարք հանգամանքներ, կասկածյալը ձերբակալվել է։

«2017 թվականի մարտի 21-ին` ժամը 00:15-ին, «Վանաձորի բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963 թվականին ծնված Վ.Հովհաննիսյանը, իսկ ժամեր անց՝ 03:30-ին, ահազանգ է ստացվել՝ մեկ այլ տղամարդու՝ 1958 թվականին ծնված Ս.Սարոյանի՝ «ալկոհոլային խմածություն, ձախ ականջի, գլխի կտրած վերքեր, որովայնի առաջնային պատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխվելու մասին», - հայտնում է կոմիտեն՝ նշելով, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երկու անձինք մարմնական վնասվածքներն ստացել են կենցաղային հարցերի շուրջ առաջացած նույն վիճաբանության արդյունքում՝ նույն անձի կողմից։

Դեպքի առթիվ մարտի 21-ին Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով [դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում], Վ.Հովհաննիսյանը և Ս.Սարոյանը ճանաչվել են տուժող: Կասկածյալի ինքնությունը պարզվել է, և նույն օրը նա ձերբակալվել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG